Թալմուդ
From Wikipedia, the free encyclopedia
Թալմուդ (եբրայերեն՝ תָלְמוּד, «ուսմունք, ուսուցում»), հրեական քաղաքացիական և կրոնական իրավունքի, կրոնական արարողությունների կանոնադրության, բարոյական նորմերի, իմաստությունների, առակների և լեգենդների ժողովածու։ Ստեղծվել է մ.թ. 1-3-րդ դարերում ռաբբի-թաննայիների, փարիսեցիների ժառանգորդների միջավայրում։
Բաժանվում է Միշնայի (օրենքի «կրկնություն»), որը 210 թ. կազմել և խմբագրել է Յեհուդա Հա-Նասին (135-217 թթ.), և Միշնայի մեկնությունների՝ Գեմարայի («ավարտ»), որոնք ըստ մեկնության վայրի երկուսն են՝ Երուսաղեմյան ու Բաբելոնյան (այդ պատճառով էլ տարբերում են Թալմուդի երկու տարբերակներ՝ Երուսաղեմյան և Բաբելոնյան)։