From Wikipedia, the free encyclopedia
Թանաքաձուկ (լատին․՝ Sepia), տասնոտանիների կարգի գլխոտանի փափկամորթների սեռ։ Մարմինը երկարավուն է (մինչև 25 սմ), բաժանված գլխի և իրանի։ Կողքերին ունի լողակներ, բերանի շուրջը՝ ութ «ձեռքեր», որոնք կրում են ծծիչներ։ Ծայրերում լայնացած երկու ավելի երկար «ձեռքերը» ծառայում են որսը բռնելուն։ Իրանը ծածկված է թիկնոցով, որի տակ գտնվում է խեցին։ Թանաքագեղձի (ուղիղ աղիքի հավելված) արտադրած սեկրետը՝ սեպիան, ինքնապաշտպանության միջոց է, ջուրը գունավորում է և ապակողմնորոշում թշնամուն։ Վարում է հատակային կյանք, լողում է դանդաղ։ Ապրում է տաք և արևադարձային ծովերում։ Միսն օգտագործվում է որպես սննդանյութ։ Թանաքագեղձի սեկրետը կիրառվում է գեղանկարչության մեջ որպես կայուն, մուգ դարչնագույն ներկանյութ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 138)։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թանաքաձուկ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թանաքաձուկ» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.