Թանգարանային կղզի
From Wikipedia, the free encyclopedia
Թանգարանային կղզի (գերմ.՝ Museumsinsel), Շպրեինզել կղզու հյուսիսային մասի անվանումը, որտեղ գտնվում են Բեռլինի շատ թանգարաններ։ Թանգարանային կղզին գրավում է մեծ թվով զբոսաշրջիկների և արվեստի երկրպագուների ամբողջ աշխարհից։ 1999 թվականից ճարտարապետական և մշակութային այս եզակի համալիրը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։