From Wikipedia, the free encyclopedia
Թեմա (հուն.` thema-գլխավոր միտք), կյանքի այն կողմերը, որոնք պատկերված և լուսաբանվում են տվյալ ստեղծագործության մեջ։
Թեման այն հիմնական հարցն է (կամ հարցերը), որ արտարծում է հեղինակը` ձգտելով պատասխանել դրան իր աշխարհայացքի դիրքերից։ Գրողի գիտակցության մեջ թեման ծնվում է կյանքը դիտելու, ուսումնասիրելու ընթացքում՝ մղելով նրան իրականության այս կամ այն կողմի գեղարվեստական մարմնավորման։ Թեմայի ընտրությունը պայմանավորված է գրողի աշխարհայացքով, կյանքի գաղափարական գնահատականով, կապված է այն բանի հետ, թե ինչն է նա համարում առավել կարևոր, գեղարվեստական լուսաբանման արժանի։ Թեման սերտորեն առնչվում է երկի գաղափարին և նրա հետ միասին կազմում է ստեղծագործության թեմատիկ-գաղափարական հիմքը կամ բովանդակությունը։
Միևնույն կենսական նյութը տարբեր գրողներ կարող են տարբեր կերպ մեկնաբանել՝ ելնելով իրենց աշխարհայացքից և կոնկրետ ստեղծագործական նպատակներից։
Ստեղծագործության մեջ հաճախ հանդես են գալիս նաև օժանդակ թեմաներ, որոնք լրացնում և խորացնում են գլխավոր թեման։ Գրական երկի հասարակական և գեղագիտական նշանակությունը զգալի չափով պայմանավորված է նրանով, թե նրա հիմնական թեման որքանով է կարևոր և էական ժողովրդի, հասարակության կյանքում։
Գրականագիտության մեջ գործածվում է նաև թեմատիկա հասկացությունը, որը համանման գեղարվեստական թեմաների ամբողջությունն է։ Դա կենսական հարցերի այն ընդհանուր ջրջանակն է, որից գրողը քաղել է իր երկի նյութը։ Այս կամ այն թեմատիկան կարող է աղբյուր ծառայել բազմաթիվ գեղարվեստական թեմաների համար։ Այսպես, անցյալին նվիրված երկերն ունեն պատմական թեմատիկա, իսկ ընթացիկ կյանքի մասին պատմող ստեղծագործությունները՝ ժամանակակից թեմատիկա։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 166)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.