Թուջ
From Wikipedia, the free encyclopedia
Թուջ` երկաթի համաձուլվածք ածխածնի հետ։ Թուջի մեջ ածխածնի պարունակությունը 2,14%-ից ոչ պակաս է, ավելի պակասի դեպքում ստացվում է պողպատ։ Ածխածինը երկաթի համաձուլվածքներին հաղորդում է ամրություն, ցածրացնելով առաձգականությունը և դարձնելով այն բեկուն։ Թուջի մեջ ածխածինը կարող է պարունակվի ցեմենտիտի և գրաֆիտի տեսքով։