Ժայռի գմբեթ
մզկիթ / From Wikipedia, the free encyclopedia
Ժայռի գմբեթ[3] (արաբ․՝ مسجد قبة الصخرة — Ма́сджид Ку́ббат ас-Са́хра; եբրայերեն՝ כיפת הסלע Киппат а-Села), մուսուլմանական տաճար՝ Երուսաղեմում գտնվող Տաճարի լեռան հիմնաքարի վրա։ Համարվում է իսլամական ճարտարապետության ամենահին հուշարձաններից մեկը[3]։ Համարվում է իսլամի գլխավոր սրբավայրերից մեկը[3]։ Հին քաղաքի հուշարձանների շարքում տաճարը մտել է Համաշխարհային ժառանգության ցանկը[3]։
Ժայռի գմբեթ արաբ․՝ قبة الصخرة | |
---|---|
Տեսակ | Գմբեթ և մզկիթ |
Երկիր | Պաղեստին[1] և Պաղեստին |
Վարչատարածք | Երուսաղեմի հին քաղաք[1] |
Հիմնվել է | 691 |
Պատվիրող | Աբդ ալ-Մալիք |
Ճարտարապետություն | |
Ոճ | Umayyad art? |
Շինանյութ | մարմար, փայտ, ալյումին[2], պղինձ[2], նիկել[2] և նրբաթերթ ոսկի[2] |
Մզկիթի շինարարությունը ավարտվել է 691 թվականին։ Քաղաքի պաշարումից հետո՝ 1099 թվականին, տաճարը վերափոխվել է եկեղեցու։ 1187 թվականին՝ Սալահ ադ-Դինի կողմից քաղաքի պաշարումից հետո, կառույցը կրկին դարձել է մուսուլմանական տաճար։
Ժայռի գմբեթը գտնվում է Ալ-Ակսա մզկիթի կողքին։ Չնայած Կուբաթ աս–Սահրա (Ժայռի գմբեթ) և Օմար իբն ալ-Խատտաբ խալիֆայի մզկիթը՝ Ալ-Ակսան, երկու, բոլորովին տարբեր իսլամական տաճարներ են, սակայն նրանք կազմում են Տաճարի լեռան՝ ճարտարապետական ամբողջականության անբաժանելի մասը[3]։ Հանրամատչելի գրականության մեջ այդ երկու կառույցները երբեմն շփոթում են Օմարի մզկիթի հետ[4]։
Ժայռի գմբեթի պատկերն առկա է տաճարական շքանշանի կնիքի վրա։