Ժողովածու
From Wikipedia, the free encyclopedia
Ժողովածու, հրատարակության տեսակ, որտեղ ներառվում են մեկ (հեղինակային ժողովածու) կամ մի քանի (կոլեկտիվ ժողովածու) հեղինակների ստեղծագործություններ (գրական, երաժշտական, գեղարվեստական), ուսումնական նյութեր (թվաբանական խնդիրներ, թելադրության տեքստեր, թանգարանային նյութեր), ինչպես նաև որոշումեր, փաստաթղթեր, ռեֆերատներ, տեղեկատվական նյութեր և այլն։
Գրականության կոլեկտիվ ժողովածուների առավել տարածված տեսակներն են անթոլոգիաները, ալմանախները, քրեստոմատիաները, ծաղկաքաղները և այլն։ Լինում են նաև գիտական հոդվածների, զեկուցումերի, թեզիսների և այլնի ժողովածուներ։
Ժողովածուները հրատարակվում են ընդհանուր վերնագրով, որը որոշում է հեղինակը, կազմողը կամ հրատարակիչը, կամ առանց դրա՝ տիտղոսաթերթի վրա թվարկվելով ներառված ստեղծագործությունների վերնագրերը կամ հեղինակների ազգանունները։