Ժողովուրդների Մեծ գաղթ (լատին․՝ magna migrantium, հուն․՝ η μεγάλη μετανάστευση των λαών'), 4-րդ դարի կեսերից մինչև 7-րդ դարն ընկած ժամանակաշրջանը (ընդմիջումներով) կոչվում է Մեծ գաղթի կամ Ժողովուրդների Մեծ գաղթի շրջան անվանումով[1]։ Հիմնարար նախադրյալ էր համարվում այն հանգամանքը, որ գաղթող բնակիչները թողնելով իրենց բնակավայրը ջերմաստիճանի պատճառով գաղթում էին այլ ավելի բարենպաստ տարածք։ Գաղթող ժողովուրդների թիրախը համարվում էր Հռոմեական Կայսրությունը[2][3]։
Հռոմեական Կայսրության սահմանամերձ շրջաններում ապրող քոչվոր ժողովուրդների հիմնած իշխանությունների տնտեսությունը հիմնված էր էքստենսիվ եղանակի վրա։ Ուստի կարիքները հոգալու համար տվյալ ժողովուրդների մոտ պահանջներ էին ծնվում։
Այս երևույթը բացասական ազդեցություն ունեցավ ինչպես եվրասիական քոչվորների, այնպես էլ եվրոպական մյուս ժողովուրդների վրա։
IV-V դդ. տեղաշարժվեցին գերմանները և թյուրալեզու քոչվորները։ Մի փոքր ուշ նաև սլավոնները և ուգրոֆինները։
Արագ փաստեր Բարբարոս ժողովուրդների թիրախ Հռոմը, Թվական ...
Բարբարոս ժողովուրդների թիրախ Հռոմը |
Միջնադարի սկիզբ |
|
Թվական |
IV-VII դարեր |
Վայր |
Եվրոպա |
Արդյունք |
Արևմտյան Հռոմեական Կայսրության անկում |
|
Հակառակորդներ |
Հռոմեական Կայսրություն |
Բարբարոս ցեղեր |
Փակել