Մակածություն
From Wikipedia, the free encyclopedia
Մակածություն (Ինդուկցիա լատին․՝ inductio), տրամաբանության մեջ՝ մտահանգման այնպիսի եղանակ է, երբ մասնավոր դատողությունների հիման վրա եզրահանգում է կատարվում ընդհանուրի վերաբերյալ։ Օրինակ, ուսումնասիրելով տվյալ սենյակում գտնվող բոլոր գնդակները, և բացահայտելով, որ նրանցից յուրաքանչյուրը սև է՝ սուբյեկտը կարող է կատարել հետևյալ եզրահանգումը՝ «Տվյալ սենյակի բոլոր գնդակները սև են»։ Մակածությունը՝ մակածությունն, այս դեպքում կունենա հետևյալ տեսքը։
1-ին գնդակը սև է։
2-րդ գնդակը սև է։
3-րդ գնդակը սև է։
......
10-րդ գնդակը սև է։
15-րդ գնդակը սև է։
......
n-րդ գնդակը սև է։
Տվյալ սենյակում բացի ուսումնասիրված գնդակներից ուրիշ գնդակներ չկան։
Հետևաբար տվյալ սենյակի բոլոր գնդակները սև են։
Այս օրինակում մասնավոր դատողություններն են «1-ին գնդակը սև է»։ «2-րդ գնդակը սև է»։ «n-րդ գնդակը սև է։» և այլն։ Ընդհանուր դատողությունը մտահանգման եզրակացությունն է՝ «Տվյալ սենյակի բոլոր գնդակները սև են»։
Վերը ներկայացվածը լրիվ մակածության օրինակ է։
Զևական տրամաբանական կառուցվածքի տեսակետից մակածությունը այնպիսի մտահանգում է, որի մեջ դասի առանձին անդամների նկատմամբ նախադրյալներում հաստատված հատկանիշը եզրակացության մեջ հաստատվում է որպես դասի հատկանիշ։ Տարատեսակներն են լրիվ կամ կատարյալ մակածություն, որի նախադրյալները սպառում են ամբողջ դասը, և ոչ լրիվ մակածություն, որի նախադրյալներում հատկանիշը հաստատվում է դասի անդամների որոշ մասի նկատմամբ, իսկ եզրակացության մեջ՝ փոխադրվում դասի վրա։