Իրավագիտություն
From Wikipedia, the free encyclopedia
Իրավագիտությունը կամ իրավաբանությունը գիտություն է իրավունքի մասին։ Իրավաբանները զբաղվում են իրավունքի բնույթի և զարգացման համակարգված պարզաբանմամբ, բացահայտում են այն սկզբունքները, որոնց վրա հիմնված է կամ պետք է հիմնված լինի իրավունքը՝ ներառյալ դրա կապը այլ հաստատությունների և գործելակերպերի, օրինակ՝ բարոյականության հետ, ինչպես նաև բացահայտում են դրա ներքին գործելակերպը։ «Իրավունքը» կարող է լինել փաստական (գործող) և բնական (այստեղից է «բնական իրավագիտություն») կարևոր ավանդույթը) կամ նույնիսկ ներկայացվել որպես կարգավորիչ օրենսգիրք, որը պաշտոնական իրավական համակարգի բաղկացուցիչ մասը չէ։
Կարող է թվալ, թե այս խնդիրների վերացական բնույթը հեռացնում է իրավաբանությունը իրավունքի բովանդակությունից, սակայն սկզբունքները, որոնք իրավաբանությունն ուսումնասիրում կամ նկարագրում է, կազմում են (կարող են կազմել) իրավաբանների գործելակերպի բաղկացուցիչ մասը կամ կիրառվում են (կարող են կիրառվել) իրավական համակարգի շրջանակներում։ Հետևաբար, իրավունքի և իրավագիտության կապը նման է քաղաքականության և քաղաքագիտության կապին։