From Wikipedia, the free encyclopedia
Իրավահաջորդություն, իրավունքների և պարտականությունների անցումը մեկ անձից մյուսին (օրինակ, մահացածից՝ նրա ժառանգներին, միավորվող կազմակերպություններից՝ նորաստեղծին)։ Իրավահաջորդության հետևանքով իրավունքների ու պարտականությունների սուբյեկտը փոխվում է առանց նախկին իրավունքների ու պարտականությունների բովանդակության փոփոխության։ Իրավահաջորդությունը ածանցյալ իրավունք է։
Իրավահաջորդությունը լինում է ընդհանուր, երբ փոխանցվում են նախորդի բոլոր իրավունքներն ու պարտականությունները և մասնակի՝ միայն որոշ իրավունքներ ու պարտականություններ։ Որոշ իրավունքների իրավահաջորդություն, եթե ունեն խիստ անձնական բնույթ, արգելվում է։
Նյութա-իրավականից բացի, իրավահաջորդությունը լինում է դատավարական, այսինքն՝ իրավահաջորդին անցնում են նաև դատավարական իրավունքներն ու պարտականությունները։ Միջազգային իրավունքում իրավահաջորդությունը մեկ պետության իրավունքների ու պարտականությունների անցումն է մյուսին, նրա տարածքի անցման կամ դրա հետ առնչվող իրադարձությունների (նոր պետության առաջացում, պետության բաժանում, անջատում են) կապակցությամբ։
Ըստ միջազգային իրավունքի նորմերի, գաղութային ճնշումից ազատագրված պետությունները պարտավոր չեն ճանաչել իրենց տարածքում գործող նախկին պայմանագրերն ու պարտավորությունները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 455)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.