Լեռնային բյուրեղապակի
From Wikipedia, the free encyclopedia
Լեռնային բյուրեղապակի, միներալ, բնական մաքուր սիլիցիումի դիօքսիդ, քվարցի անգույն, թափանցիկ տարատեսակ, սիլիկահողի բյուրեղային մոդիֆիկացիաներից մեկը (SiO2): Բյուրեղները պրիզմայաձև, տրիգոնատրապեցոեդրային։
Արագ փաստեր Լեռնային բյուրեղապակի, Ընդհանուր ...
Լեռնային բյուրեղապակի | |
---|---|
Ընդհանուր | |
Կատեգորիա | միներալների բազմազանություն |
Բանաձև (կրկնվող միավորը) | SiO2 |
Նույնականացում | |
Գույն | անգույն |
Բյուրեղային համակարգ | եռանկյունային բյուրեղային համակարգ |
Մոոսի կարծրություն | 7 |
Թափանցիկություն | թափանցիկ |
Ենթակատեգորիա | Քվարց |
Փակել
Լեռնային բյուրեղապակու մաքուր, անթերի բյուրեղներ համեմատաբար քիչ են հանդիպում, հետևաբար և բարձր են գնահատվում։ Գործնական նշանակություն ունեն 3—5 սմ չափերով բյուրեղները։ Բնության մեջ լեռնային բյուրեղապակու առաջացրած ագրեգատներն են. բյուրեղների անկանոն սերտաճումներ, բյուրեղաբույլեր, բյուրեղային «խոզանակներ», ժեոդներ։ Գոյություն ունեն նմանակ բյուրեղներ։