Էֆեդրա, սարի չամիչ, լեռնաչամիչ, (լատին․՝ Ephedraceae), գնետայինների (Gnetopsida) դասի բույս, հանդիսանում է էֆեդրայիննների (Ephedrales) կարգի և էֆեդրազգիների/սարիչամիչազգիների/լեռնաչամիչազգիների (Ephedraceae) ընտանիքի միակ ցեղը։ Էֆեդրան երկտուն, հազվադեպ՝ միատուն, մշտադալար ծառ կամ թուփ է։ Հայտնի է մոտ 70 տեսակ։

Էֆեդրազգիներ
Դասակարգում
Թագավորություն Բույսեր (Plantae)
Ենթաթագավորություն Viridiplantae
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophytes)
Տիպ/Բաժին Գնետայիններ (Gnetophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Ընտանիք Էֆեդրազգիներ (Ephedraceae)
Ցեղ Էֆեդրազգիներ (Ephedra)
L., 1753
Տարածվածություն

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Ծաղիկները միասեռ են, առէջքայինները կամ սերմնաբողբոջները այդ դեպքում երկտուն են կամ հազվագյուտ դեպքում՝ միատուն։ Փոշանոթը երկբուն է կամ 3-4 բնանի։ Առէջները 3-8 հատ են[1]։

Հայաստանում

Հայաստանում հանդիպում են 2 տեսակներ՝

Աճում է չոր, քարքարոտ և ժայռոտ լանջերին։

Կենսաբանական նկարագիր

Thumb
Ephedra distachya
Thumb
Լեռնաչամչենի Քարվաճառում, Թարթառ գետի կիրճի եզրին

Խիտ ճյուղավորվող թուփ է (բարձրությունը՝ 20-100 սմ)։ Ճյուղերը դեղնականաչավուն են, անփայլ, հատվածավոր, երիտասարդ ընձյուղները՝ կանաչ (իրականացնում են լուսասինթեզըՏերևները մանր են, հակադիր, թեփուկանման։ Ծաղկում է ապրիլ–հունիսին։ Պտուղները թունավոր են անասունների համար։

Տարածում

Ռուսաստանի հարավային մասում և արևմտյան Սիբիրում հանդիպում է Ephedra distachya L.[2] տեսակը։ Տարածված է Կովկասում, Բալկաններում, Փոքր Ասիայում, Իրանում, Հիմալայներում։

Հարավային Կովկասի լեռներում հանդիպում է Ephedra major Host (հոմանիշ Ephedra procera Fisch. & C.A.Mey.)[3] տեսակը։

Նշանակություն

Դեղաբույս է. պարունակում է էֆեդրին (ալկալոիդ), C վիտամին, աղաղանյութեր։ Էֆեդրինը իր ներգործությամբ նման է բժշկության մեջ լայնորեն տարածված ադրենալինին։ Այն օգտագործում են որպես արյունահոսությունը դադարեցնող միջոց, նաև շնչարգելության, թոքաբորբի, գրիպի, տիֆի, էկզեմայի, հայմորիտի և էտմոհիդի ժամանակ։ Հակաթույն է հանդիսանում մորֆիով և սկոպոլամինով թունավորվելու դեպքում[4]։

Ցրտադիմացկուն է, պահանջկոտ չէ հողի նկատմամբ։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.