Լիբիդո
From Wikipedia, the free encyclopedia
Լիբիդոն կամ լիբիդոյի էներգիան (լատիներեն՝ libido – ուզել, ցանկանալ, ձգտել) հոգեվերլուծության հիմնական հասկացություններից է, որն առաջադրել է Զիգմունդ Ֆրոյդը։ Լիբիդո կոչվում է սեքսուալ (կյանքի, Էրոսի) բնազդների էներգիան։ Դա հոգեկան էներգիայի որոշակի քանակ է, որը լիցքաթափվում է սեռական վարքում կամ սուբլիմացիայի միջոցով։
Կարլ Գուստավ Յունգը լիբիդոն մեկնաբանում էր որպես հոգեկան էներգիա, որի տարատեսակներից մեկն էլ հանդիսանում է սեռական էներգիան։
Ըստ Զ. Ֆրոյդի լիբիդոն մարդու հոգեսեքսուալ զարգացման ընթացքում տեղափոխվում է զարգացման փուլին համապատասխան էրոգեն շրջան՝ մարմնի մի մաս, որը կապված է որևիցե սեռական բնազդի հետ։ Որպես էրոգեն շրջաններ առանձնացնում եմ բերանը, անուսը և սեռական օրգանները։