Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնություն
From Wikipedia, the free encyclopedia
Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնություն (ֆր.՝ Le championnat de France de football) կամ Լիգա 1 (ֆր.՝ Ligue 1), Ֆրանսիայի ֆուտբոլային լիգաների համակարգի բարձրագույն դիվիզիոնը։ Առաջնությանը մասնակցում են Լիգա 1-ի 20 ակումբ։ Ամեն մրցաշրջանից հետո վերջին երեք տեղերն զբաղեցրած ակումբները տեղափոխվում են Լիգա 2, իսկ նրանց տեղերն զբաղեցնում են Լիգա 2-ի 3 ուժեղագույն թիմերը։
Արագ փաստեր Լիգա 1 ...
Լիգա 1 | |
---|---|
Երկիր | Ֆրանսիա, Մոնակո |
Ֆուտբոլային ասոցիացիա | ՈՒԵՖԱ |
Հիմնվել է | 1932 |
Դուրս են մնում | Լիգա 2 |
Միջազգային առաջնություններ | ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգա |
Ներկայիս չեմպիոն | Մոնակո (ֆուտբոլային ակումբ) (8) |
Ամենատիտղոսավոր թիմ | Սենտ Էտիեն (10) |
Պաշտոնական կայք | http://www.ligue1.com/ |
Փակել
Ֆրանսիայի առաջին առաջնությունն անցկացվել է 1932-33 մրցաշրջանում և կոչվել է «Ազգային առաջնություն», 1933 թվականից 2002 թվականը՝ «Դիվիզիոն 1», իսկ 2002 թվականին դիվիզիոնը վերանվանվեց «Լիգա 1»։
Գործող չեմպիոնը «ՊՍԺ»-ն է (2019-2020 մրցաշրջան)։