Լուսային մանրադիտակ
From Wikipedia, the free encyclopedia
Լուսային մանրադիտակը, նաև օպտիկական մանրադիտակ, մանրադիտակի տեսակ է, որն օգտագործում է տեսանելի լույս և ոսպնյակային համակարգ փոքր առարկաների պատկերը խոշորացնելու համար։ Լուսային մանրադիտակը ամենահին նախագծված մանրադիտակն է եղել, այն ներկայիս բարդ կառուցվածքով գույություն է ունեցել դեռևս 17-րդ դարից։ Պարզագույն լուսային մանրադիտակները կարող են լինել շատ պարզ, մինչդեռ շատ բարդ կառույցներ նպատակ ունեն բարելավվել տարրալուծման ուժը և պատկերի որակը։ Հաճախ օգտագործվում է դպրոցներում, կրթական հաստատություններում կամ տանը, ի տարբերություն էլեկտրոնային մանրադիտակին, որն օգտագործվում է ավելի խոշոր պատկեր ստանալու համար։
Լուսային մանրադիտակից ստացված պատկերը կարող է կլանվել սովորական, լուսազգայուն ֆոտոխցիկների կողմից՝ առաջացնելով միկրոգրաֆ։ Սկզբնապես պատկերները գրանցվել են լուսանկարչական ժավավենների վրա, սակայն նորագույն տեխնոլոգիաները թույլ են տալիս ստանալ թվային պատկեր։ Այժմ, օգտագործոլվ թվային մանրադիտակներ և CCD ֆոտոխցիկներ, հնարավոր է ուսումնասիրել նմուշը՝ ստացվող պատկերը անմիջապես էկրանին ցուցադրելով՝ առանց ակնապակիների (օկուլյար) անհրաժեշտության։
Այժմ գոյություն ունեն լուսային մանրադիտակի այլընտրանքներ, ներառյալ՝ տրանսմիսիոն (թափանցունակ) էլեկտրոնային մանրադիտակ, սկանավորող (տեսածրող) էլեկտրոնային մանրադիտակ և սկանավորող զոնդային մանրադիտակ (Scanning probe microscope)։
2014 թվականի հոկտեմբերի 8-ին քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի են արժանացել Էրիկ Բեթզիգը, Վիլյամ Մորենրը և Ստեփան Հելը «գերտարրալուծված ֆլուորեսցենտային մանրադիտակի զարգացման» համար, որը լուսային մանրդաիտակին թույլ տվեց ստանալ նանոչափողականության։