Լուսավախություն
From Wikipedia, the free encyclopedia
Լուսավախություն, ֆոտոֆոբիա (ֆոտո... և հուն․՝ Φόβος - վախ), աչքի բարձր զգայնությունը ցերեկվա կամ արհեստական լույսի հանդեպ։ Կարող է առաջանալ աչքի առաջային հատվածի բորբոքային պրոցեսների (շաղկապենաբորբ, եղջերաթաղանթի բորբոքում, ծիածանաբորբ), եղջերաթաղանթի մեջ օտար մարմիններ ընկնելու, առանց հատուկ ակնոցների էլեկտրազոդում կատարելու, ինչպես նաև բբերն արհեստական եղանակով լայնացնելու և ալբինիզմի դեպքում։ Արտահայտվում է կոպերի կծկումներով, արցունքահոսությամբ, ցավային զգացողություններով։ Բուժումը՝ պատճառների վերացում, մութ ապակիներով ակնոցների օգտագործում։
Սա Բժշկության մասին անավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 690)։ |
Արագ փաստեր Լուսավախություն, Տեսակ ...
Լուսավախություն | |
---|---|
Տեսակ | կլինիկական նշան և ախտանիշ կամ նշան |
Բժշկական մասնագիտություն | ակնաբանություն |
ՀՄԴ-9 | 368.13 |
ՀՄԴ-10 | H53.1 |
Փակել