From Wikipedia, the free encyclopedia
Խալ, բնածին բծեր, նևուս (լատին․՝ naevus maternus), մաշկի զարգացման բնածին արատ, երբ մաշկի առանձին հատվածներ տարբերվում են գույնով կամ մակերևույթի գորտնուկանման տեսքով։ Որոշակի տեղադրություն չունի։
Խալ | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ |
Բժշկական մասնագիտություն | մաշկաբանություն |
ՀՄԴ-9 | 448.1, 216.0 և 216.9 |
ՀՄԴ-10 | I78.1 և D22 |
Nevus Վիքիպահեստում |
Անոթային (հեմանգիոմա) խալերը բնորոշվում են տարբեր մեծությամբ, անհավասար եզրերով, վարդագույն կամ կապտակարմիր գույնով, սեղմելիս գունատվում են։ Մազանոթային խալերը հարթ են, մակերեսային կամ հանգուցավոր, տեղադրված մաշկի մեջ։ Խոռոչավոր (կավերնոզ) կամ թմբիկավոր խալերն ունեն սպունգանման մակերևույթ։ Գորտնուկանման խալերը լինում են միայնակ կամ բազմաթիվ թմբիկներով, բազմաձև են, գորշ կամ մուգ գույնի, անհավասար եղջերացող մակերևույթով։ Գունակային (պիգմենտային) խալերը բաց դարչնագույնից սև են, քորոցի գլխիկի մեծությամբ, իսկ երբեմն ավելի մեծ։ Պիգմենտային խալերի ինքնաբուժումը խիստ վտանգավոր է, հաճախակի վնասումներից դրանք կարող են կազմափոխվել մելաևոմայի, որից խալի չափերը մեծանում են, դառնում ավելի պինդ, գունափոխվում են, շրջակայքում առաջանում թարմ պիգմենտային բծեր. մոտակա ավշահանգույցները նույնպես մեծանում են։
Բուժումը. էլեկտրակոագուլյացիա, կրիոթերապիա, վիրահատություն և ճառագայթաբուժում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 703)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խալ» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.