Խաղադաշտով սեղանի խաղ
խաղ՝ խաղաքարերով, որոնք տեղադրում կամ շարժում են նախօրոք գծված կամ պատրաստի տախտակի վրա, համաձայն կանոնների / From Wikipedia, the free encyclopedia
Խաղ Խաղադաշտով սեղանի խաղ, սեղանի խաղի տեսակ նախապես նշագրված մակերևույթի («դաշտի») օգտագործմամբ։ Այս տիպի ավանդական խաղեր համարվող շախմատը, նարդին, գոն, սյոգին օգտագործել են փայտե դաշտեր կամ տախտակ, որից էլ առաջացել է դրանց ընդհանրացնող անգլիական անվանումը board game (անգլ.՝ board — տախտակ, անգլ.՝ game — խաղ)։
Որպես կանոն խաղի անցկացման ժամանակ դաշտի կիրառման հետ մեկտեղ օգտագործվում են ֆիշկաներ կամ քարտեր, որոնք մատնաշում են խաղի ընթացքի քայլերը։ Հաճախ օգտագործում են խաղային փայտիկներ։