From Wikipedia, the free encyclopedia
Խաղաղության համաշխարհային խորհուրդ (ԽՀԽ), խաղաղության կողմնակիցների շարժման բարձրագույն և ղեկավար մարմինը։ Ստեղծվել է 1950 թվականի նոյեմբերին, Վարշավայում՝ Խաղաղության կողմնակիցների համաշխարհային II կոնգրեսում։
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
ԽՀԽ-ն ուղղություն է տալիս և կոորդինացնում տարբեր երկրների խաղաղության կողմնակիցների գործունեությունը՝ համաշխարհային նոր պատերազմը կանխելու, ժողովուրդների միջև փոխըմբռնումը և համագործակցությունը ամրապնդելու նպատակով, պայքարում է հանուն ընդհանուր զինաթափման, պաշտպանում է ազգային անկախության համար ժողովուրդների պայքարը։ Հաճախ հանդես է գալիս որպես խաղաղության կողմնակիցների շարժման կարևոր միջոցառումների նախաձեռնող ու կազմակերպիչ և համագործակցում է միջազգային այլ խաղաղասեր կազմակերպությունների հետ։ Սառը պատերազմի ընթացքում այն հիմնականում ֆինանսավորվում և վերահսկվում էր Խորհրդային Միության կողմից, և ձեռնպահ էր մնում բազմաթիվ հակամարտություններում Խորհրդային Միության ներգրավվածությունը քննադատելուց կամ նույնիսկ պաշտպանելուց։ Տվյալ գործոնները հանգեցրին ոչ կոմունիստական երկրներում խաղաղության շարժման վրա ԽՀԽ ազդեցության անկմանը։
«Խաղաղության պայքարի գործին մատուցած ակնառու ծառայությունների համար» ԽՀԽ առանձին մարդկանց և կազմակերպությունների պարգևատրում է Ժոլիո-Կյուրիի անվան խաղաղության ոսկե մեդալով։ ԽՀԽ նստաշրջաններ է ունենում 2-3 տարին մեկ։ Խորհրդի ղեկավար մարմիններն են՝ Նախագահությունը (ստեղծվել է 1959 թվականին՝ ԽՀԽ-ի նախագահ Ֆրեդերիկ Ժոլիո-Կյուրիի մահից հետո) և Քարտուղարությունը՝ գլխավոր քարտուղարի ղեկավարությամբ։ Քարտուղարության նստավայրը Հելսինկին է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 712)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.