Խարբերդի վիլայեթ
From Wikipedia, the free encyclopedia
Խարբերդի վիլայեթ կամ Մամուրեթ-ուլ-Ազիզ (հայկական աղբյուրներում նաև Խարբերդի նահանգ, Խարբերդի կուսակալություն), վարչա-տերիտորիալ միավոր օսմանյան Թուրքիայում, Արևմտյան Հայաստանի հայաբնակ վեց վիլայեթներից մեկը։ Կազմվել է 1878 թվականին։ Վարչական կենտրոնը Մեզիրե քաղաքն էր, տնտեսական, մշակութային կարևոր հանգույցը՝ Խարբերդը։
Վիլայեթ | ||
---|---|---|
Խարբերդ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Հիմնադրված է | 1879 թ. | |
Մակերես | 32 900 կմ² | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 575 000 մարդ (XX դարասկիզբ) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը), Թուրքեր | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Տեղաբնականուն | խարբերդցի | |
| ||
Հայերի հոծ բնակության արեալները աղճատելու նպատակով Աբդուլ Համիդի վարչական նոր բաժանմամբ Թուրքիայում 1880 թվականին ստեղծվեց Դերսիմի վիլայեթը, իսկ Չնգուշի ու Բալուի գավառակները մտցվեցին Դիարբեքիրի վիլայեթի մեջ։ Վիլայեթը կաոավարում էր նահանգապետ-վալին, որին նշանակում էր կառավարությունը։ Նրան կից կար ընտրովի խորհրդակցական մարմին՝ «վիլայեթի վարչություն», որի կազմում լինում էին նաև հայ հասարակայնության ներկայացուցիչներ։ Սակայն դա չէր կարող խանգարել այն կամայականություններին ու բռնություններին, որ գործադրում էին իշխանությունները քրիստոնյա ժողովուրդների, մասնավորապես հայերի նկատմամբ։