From Wikipedia, the free encyclopedia
Խեցգետնի արևադարձը (անգլ.՝ Tropic of Cancer), ամերիկացի վիպասան Հենրի Միլլերի վեպը։ Հենրի Միլլերի ինքնակենսագրական վեպը, որը պատմում է ամերիկացի տարագիր գրողի փարիզյան կյանքի ու սեքսուալ արկածների մասին, անպատշաճ համարվելով՝ 30 տարի արգելված է եղել նրա հայրենիքում։ Միայն դատարանի պատմական վճիռը փոխեց ամերիկյան գրաքննության չափանիշները՝ թույլ տալով հրատարակել այս անմոռանալի ինքնախոստովանանքը։ Միլլերի գլուխգործոցը ոչ միայն ընդմիշտ փոխեց ամերիկյան գրականության դեմքը, այլև դարձավ նրա նշանակալից ավանդը՝ ի նպաստ ազատ խոսքի։ Գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1934 թվականին Obelisk Press-ի կողմից Փարիզում։ Հրատարակումից որոշ ժամանակ անց գիրքն արգելվել է ԱՄՆ-ում։ Գիրքը դասվում է 20-րդ դարի գրականության համաշխարհային գոհարների շարքին։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Խեցգետնի արևադարձը անգլ.՝ Tropic of Cancer | |
---|---|
Հեղինակ | Հենրի Միլեր |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | ինքնակենսագրական վեպ և էրոտիկ վեպ |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Նկարագրում է | Փարիզ և Ֆրանսիա |
Հաջորդ | Սև գարուն և Երկկողմանի տոմս Նյու Յորք |
Կազմի հեղինակ | Մորիս Գիրոդիաս |
Երկիր | Ֆրանսիա |
Հրատարակիչ | Օբելիսկ Պրես |
Հրատարակման տարեթիվ | 1934 |
Պարգև(ներ) | |
Վիքիքաղվածք | Խեցգետնի արևադարձը |
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խեցգետնի արևադարձը» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.