Ծալքեր

From Wikipedia, the free encyclopedia

Ծալքեր, երկրակեղևը կազմող շերտերի ալիքաձև գալարներ, որ առաջանում են տեկտոնական ուժերի ներգործման հետևանքով։

Ուռուցիկ ծալքերը կոչվում են անտիկլինալներ, իսկ գոգավորները՝ սինկլինալներ։ Ծալքերի կարևոր տարրերն են՝ միջուկը, թևերը և փականը։ Ծալքերի մորֆոլոգիական տիպերը բազմազան են և միմյանցից տարբերվում են ըստ ձևի, չափի, փոխհարաբերության ու հասակի։ Ծալքերը լինում են, ըստ առանցքային մակերևույթի ու թևերի հորիզոնական հարթության նկատմամբ ունեցած դիրքի՝ ուղիղ, թեք, պառկած, շրջված, ըստ թևերի առանցքային մակերևույթի նկատմամբ ունեցած դիրքի՝ նորմալ (բաց), իզոկլինալ, հովհարաձև, ըստ շերտերի ոլորման ձևերի՝ սովորական, անկյունավոր (սուր), կլորավուն, սնդուկաձև, արկղաձև, կատարաձև, ըստ եզրագծերի՝ գծային, ձվաձև (բրախիծալք), գմբեթաձև, ըստ առանցքային մակերևույթի դիրքի՝ սիմետրիկ, ասիմետրիկ և այլն։ Կախված չափերից՝ առանձնացվում են առաջին, երկրորդ և երրորդ կարգի ծալքեր, իսկ ըստ ծագման՝ ներծին (տեկտոգեն, մագմատոգեն) և արտածին։ Հայաստանի տարածքում տարածված են ծալքերի գրեթե բոլոր տիպերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 105

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.