Ծաղկաբաժակ
From Wikipedia, the free encyclopedia
Ծաղկաբաժակ, ծաղիկը արտաքինից պատող թերթիկներ, որոնք ծաղկի կարևոր մասերը (օրինակ՝ առէջները, վարսանդը) պաշտպանում են արտաքին անբարենպաստ գործոնների ազդեցությունից։ Ծաղկաբաժակը կարևոր է նաև փոշոտման և բեղմնավորման գործընթացում։
Տարբերում են բարդ կամ կրկնակի ծաղկաբաժակ, երբ թերթիկները տարբերակված են բաժակի ու պսակի, և պարզ ծաղկաբաժակ, երբ բոլոր թերթիկները միանման են։ Պարզ ծաղկաբաժակը իր հերթին կարող է լինել պսականման, վառ գունավորված թերթիկներով (օրինակ, վարդակակաչի, շուշանի, սագախոտի ծաղիկներինը) և բաժականման՝ թերթիկները մանր, կանաչ, ինչպես ճակնդեղի ծաղիկներինը։