Կազմակերպված հանցագործություն
From Wikipedia, the free encyclopedia
Կազմակերպված հանցագործություն, հանցագործության տեսակ, որի համար բնորոշ է կայուն հանցավոր գործունեությունը։ Այն իրականացվում է հանցավոր կազմակերպությունների՝ կազմակերպված խմբերի, ավազակախմբերի և այլ նմանատիպ անօրինական կազմավորումների կողմից, որոնք ունեն հիերարխիկ կառուցվածք և հիմնված են կոռուպցիոն մեխանիզմների վրա։