Կաղապար:ԸԻ/Շաբաթ 8, 2024 թ.
From Wikipedia, the free encyclopedia
Շարունակվող իրադարձություններ՝ Իսրայելա-պաղեստինյան պատերազմ (2023) • Արցախի Հանրապետության բնակչության էթնիկ զտումներ (2023) • Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա
- փետրվարի 21-ին՝ Ֆրանսիայի դիմադրության շարժման անդամ Միսաք Մանուշյանի և նրա խմբի անդամների մահապատժի 80-ամյակի օրը, նրա և կնոջ՝ Մելինեի աճյունները տեղափոխվել են Փարիզի Պանթեոն։
- փետրվարին Բուխարեստում կայացած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի մարզիկներից չորսը (լուսանկարներում) դարձել են աշխարհամասի չեմպիոն․ Արթուր Ալեքսանյանը դարձել է աշխարհամասի յոթակի, Արսեն Հարությունյանը՝ քառակի, Մալխաս Ամոյանը՝ եռակի չեմպիոն։ Առաջին անգամ Եվրոպայի չեմպիոն է դարձել Արման Անդրեասյանը։
- փետրվարին Սոֆիայում կայացած Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի մարզիկներից չորսը դարձել են աշխարհամասի չեմպիոն․ Ալեքսանդրա Գրիգորյանը մինչև 55 կգ քաշային կարգում և Վարազդատ Լալայանը գերծանր քաշային կարգում՝ առաջին անգամ, Գոռ Սահակյանը մինչև 67 կգ քաշային կարգում և Հակոբ Մկրտչյանը մինչև 96 կգ քաշային կարգում՝ երկրորդ անգամ։ Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 1-ին հորիզոնականը։
- փետրվարի սկզբին Չիլիում բռնկվել են երկրի պատմության ընթացքում խոշորագույն և ամենամահաբեր անտառային հրդեհները, որոնք խլել են 130-ից ավելի մարդկային կյանքեր։
- փետրվարի 4-ի Սալվադորի նախագահական ընտրությունների ժամանակ, ընտրողների ավելի քան 85%-ը քվեարկել է Նայիբ Բուկելեի օգտին։
- հունվարի 30-ին Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանը դատապարտվել է տասը տարվա ազատազրկման՝ պետական գաղտնիքները բացահայտելու համար, տասնչորս տարվա՝ կոռուպցիայի և յոթ տարվա ազատազրկման՝ անօրինական ամուսնության համար։
- Դանիայի թագուհի Մարգրետե II-ը հրաժարվել է գահից։ Գահ է բարձրացել նրա որդին՝ Ֆրեդերիկ X անվամբ։
Վերջերս մահացածներ՝ Անդրեաս Բրեմե • Ալեքսեյ Նավալնի • Լավրենտի Միրզոյան • Ռուբեն Չայլախյան • Գագիկ Գինոսյան • Վլադիմիր Աթանյան