Կամքի ազատություն
From Wikipedia, the free encyclopedia
Կամքի ազատություն (հուն․՝ τὸ αὐτεξούσιον կամ τὸ ἐφ᾽ ἡμῖν, լատին․՝ liberum arbitrium), ուսմունք ըստ որի հնարավոր է ընտրություն կատարել անկախ որոշակի նախապայմաններից։ Հին ժամանակներից սկսած փիլիսոփայության մեջ անցկացվում են վիճաբանություններ կամքի ազատության գոյության, սահմանման և բնության մասին։ Գոյություն ունեն երկու հակասական դիրքորոշումներ` մետաֆիզիկական լիբերտարիանիզմ, որը հաստատում է կամքի ազատության գոյությունը, համարում է դետերմինիզմը ոչ հավաստի, և խիստ դետերմինիզմ, ըստ որի կամքի ազատություն գոյություն չունի և դետերմինիզմը ընդունում է ոչ ճշմարիտ։ Եթե այս երկու հասկացությունները հաստատում են դետերմինիզմի և կամքի ազատության անհամատեղելիությունը, ապա տարբերակվում են ինչպես անհամատեղելիներ, իսկ եթե ընդունում են համատեղելիությունը, ապա` համատեղելիներ։
Կամքի ազատությունը հետքեր է թողել կրոնի, էթիկայի և գիտության մեջ։ Оրինակ, կրոնում կամքի ազատությունը ենթադրում է, որ մարդկային ցանկություները և ընտրությունը իրականանում են աստվածային ամենագիտությամբ։ Էթիկայում կամքի ազատության գոյությունը սահմանում է մարդու գործողությունների բարոյական պատասխանատվությունը։ Իսկ գիտության մեջ կամքի ազատությունը հնարավորություն է տալիս ի հայտ բերել մարդկային վարքագծի կանխատեսման մեթոդները։