Կասիդա
From Wikipedia, the free encyclopedia
Կասիդա (արաբ․՝ قصيدة - (եզ. թիվ), արաբ․՝ قصائدُ - կասաիդ (հոգն. թիվ), ինչպես նաև՝ պարս.՝ قصيده կամ պարս.՝ چكامه - chakameh), բանաստեղծական կայուն ձև Մերձավոր և Միջին Արևելքում և Արևմտյան Ասիայում՝ լայնորեն տարածված հատկապես արաբական և պարսկական պոեզիայում։ Անվանումն առաջացել է արաբական բայարմատից, որը նշանակում է «ուղղել, ձոնել»։
Ստեղծվել է Նախաիսլամական Արաբիայում։ Առաջին կասիդաների մասին գրված է միջնադարյան բանահավաքների մոտ։ Ունի մեծ մասամբ հանդիսավոր, ներբողական բովանդակություն։ Կասիդան բաղկացած է երկու տողանի տներից (բեյթ), որոնք կապվում են հանգավորման որոշակի եղանակով. առաջին տան տողերն ունեն նույն հանգը, որը հետո կրկնվում է բոլոր հաջորդ տների երկրորդ տողերում, իսկ առաջին տողերն անհանգ են մնում։ Իր այդ ձևով կասիդան նման է գազելին, բայց անհամեմատ ավելի երկար բանաստեղծություն է կամ պոեմ։