Կարակաս
From Wikipedia, the free encyclopedia
Կարակաս (պաշտոնապես Սանտիագո դե Լեոն դե Կարակաս, իսպ.՝ Santiago de León de Caracasa), Վենեսուելայի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը ու Կարակաս մետրոպոլիտենային տարածաշրջանի (կամ մեծ Կարակաս) կենտրոնը[2][3] Կարակասը տեղակայված է Գուայրե գետի վրա, երկրի հյուսիսային հատվածում, Կարակաս հարթավայրի և Վենեսուելայի առափնյա լեռնազանգվածի միջև։ Հարթավայրը մոտ է Կարիբյան ծով, բաժանված է ափից 2,200 մետր բարձրությամբ լեռնաշղթայով, հարավում լեռներն ավելի շատ են։ Կարակաս մետրոպոլիտենային տարածաշրջանի բնակչությունը մոտ 5 միլիոն է։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Կարակաս | |||||
Caracas Santiago de León de Caracas | |||||
| |||||
Երկիր | Վենեսուելա | ||||
Ենթարկում | Մայրաքաղաք | ||||
Քաղաքապետ | Անտոնիո Լեդեսմա (Antonio Ledezma)[1] | ||||
Հիմնադրված է | 1567 հուլիսի 25 թ. | ||||
Մակերես | 776 կմ² | ||||
ԲԾՄ | 920 մ | ||||
Բնակչություն | 2 808 937 մարդ (2006) | ||||
Ժամային գոտի | UTC-4:30 | ||||
Հեռախոսային կոդ | (+58) 212 | ||||
Փոստային ինդեքս | 1010-A | ||||
Փոստային դասիչ | 1010-A | ||||
Պաշտոնական կայք | alcaldiamayor.gob.ve | ||||
| |||||
Քաղաքի կենտրոնը Տաճարն է, տեղակայված Բոլիվար հրապարակում[4], չնայած որոշ վարկածներով կենտրոնը Պլազա Վենեսուելան է, տեղակայված Լոս Կոաբոս տարածքում[2][3][5] Քաղաքում գործում են մեծ թվով ծառայություններ, բանկեր և մոլեր։ Կարակասը հիմնականում ունի ծառայությունների վրա հիմնված տնտեսություն՝ որոշակի արդյունաբերություն ունեցող մետրոպոլիտենային տարածքով[6]։ Կարակասի ֆոնդային բորսան և PDVSA-ի գլխամասային գրասենյակները Կարակասում են։ PDVSA-ն Վենեսուելայի խոշորագույն ընկերությունն է։ Կարակասը նաև Վենեսուելայի մշակութային մայրաքաղաքն է, բազմաթիվ ռեստորաններով, թատրոններով, թանգարաններով և առևտրային կենտրոններով։ Կարակասում են Լատինական Ամերիկայի ամենաբարձր երկնաքերերից մի քանիսը[7], sինչպիսիք է Parque Central Complex-ը[8]։ Կարակասի ժամանակակից արվեստի թանգարանը ամենահայտնիներից է Հարավային Ամերիկայում[9]։
Կարակասը մեկ շնչին ընկնող սպանությունների թվով ունի ամենաբարձր ցուցանիշներից մեկը աշխարhում՝ 100,000 բնակչին 111.19 սպանություն[10]։