Կարատե
From Wikipedia, the free encyclopedia
Կարատե (ճապ.՝ 空手道, [ka'ɽate]; կարատե-դո՝ «դատարկ ձեռքի ճանապարհ»), ճապոնական մարտարվեստ։
Այլ անվանումներ | Karate-dō (空手道) |
---|---|
Ծագման երկիր | Ռյուկյուի թագավորություն / Ճապոնիա (Ռյուկյու կղզիներիտեղական մարտարվեստներ և չինական կենպո և հետագա զարգացում Ճապոնիայում) |
Ստեղծող | Կանգա Սակուկավա, Սոկոն Մացումարա, Անկո Յոցու, Սեյշո Արակակի, Հիգաոնա Կանրիո, Գիչին Ֆունակոշի, Մոտոբու Չոկի |
Մարզիկներ | կարատեիստ |
Օլիմպիական սպորտ | 2005-ին ընտրված չէ (2012-ի համար), 2009-ին ընտրված չէ (2016-ի համար) |
Կարատեն ձևավորվել է Ճապոնիայի Օկինավա կղզում։ Կարատեն համարվում է Օլիմպիական խաղերում ընդգրկվելու թեկնածուներից մեկը։ Սակայն դրան խոչընդոտում է մարզիկների վնասվածք ստանալու մեծ հավանականությունը։
Կարատե մարտական արվեստն իր ծագումն ու զարգացումն ապրել է Տայշո ժամանակաշրջանում, Րյուկյու կղզիներում, որտեղ հիմա գտնվում է Օկինավա պրեֆեկտուրան։ Ճապոնիա է բերվել 1922 թ., երբ երկրի կրթության նախարարը Տոկիո հրավիրեց Գիչին Ֆունակոշիին։ 1922 թ. Կեյո համալսարանում բացվեց առաջին կարատե ակումբը, իսկ տասը տարի անց այդպիսի ակումբներ կային արդեն Ճապոնիայի համալսարաններից շատերում։
Կարատեի համաշխարհային ֆեդերացիան (WKF) ճանաչում է 1930-ականներին ստեղծված կարատեի հետևյալ չորս ոճերը՝
- Շոտոկան, հիմնադիրը՝ Գիչին Ֆունակոշի,
- Շիտո-րյու, հիմնադիրը՝ Քենվա Մաբունի,
- Գոջյու-րյու, հիմնադիրը՝ Չյոջուն Միյագի,
- Վադո-րյու, հիմնադիրը՝ Հիրոնորի Օցուկա։