Կիզիչ հունիս
Ֆրեդերիկ Լեյթոնի կտավ / From Wikipedia, the free encyclopedia
«Կիզիչ հունիս» («Բոցավառվող հունիս», անգլ.՝ Flaming June), անգլիացի նկարիչ, վիկտորիական ակադեմիզմի ներկայացուցիչ Ֆրեդերիկ Լեյթոնի 1895 թվականին ստեղծած կտավը։ Նկարի չափերն են 47x47 ինչ (1200 մմ x 1200 մմ)։ Կտավը համարվում է Լեյթոնի գլուխգործոցը և արտահայտում է նկարչի կլասիցիզմը։ Հնարավոր է, որ քնած կնոջ կերպարն ստեղծելիս Լեյթոնի վրա իրենց ազդեցությունն են թողել հույների քանդակած նիմփաներն ու նայադները։
Կիզիչ հունիս | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ֆրեդերիկ Լեյթոն |
տարի | 1895 |
բարձրություն | 119,1 սանտիմետր |
լայնություն | 119,1 սանտիմետր |
ուղղություն | Պրեռաֆայելիտներ |
ժանր | այլաբանություն |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Պոնսեի արվեստի թանգարան |
հավաքածու | Պոնսեի արվեստի թանգարան |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
Flaming June Վիքիպահեստում |
«Կիզիչ հունիս» կտավը 1900-ական թվականներին կորավ տեսադաշտից և կրկին հայտնվեց 1960-ական թվականներին։ Կտավը հայտնվեց աճուրդում այն ժամանակաշրջանում, երբ դժվար էր վաճառել վիկտորիանական դարաշրջանի կտավներ. չհաջողվեց այն վաճառել իր ցածր պահուստային գնով 140 ԱՄՆ դոլար (համարժեք 1126 ԱՄՆ դոլարին ժամանակակից գներով)։ Աճուրդից հետո այն անհապաղ գնեց Պոնսեի արվեստի թանգարանը, որտեղ էլ այժմ կտավը գտնվում է։