Կիպրոս (կղզի)
From Wikipedia, the free encyclopedia
Կիպրոս (հուն․՝ Κύπρος, թուրքերեն՝ Kıbrıs, անգլ.՝ Cyprus), կղզի Միջերկրական ծովում։ Աշխարհագրորեն գտնվում է Ասիա աշխարհամասում։ Գտնվում է 380 կմ Եգիպտոսից, 105 կմ Սիրիայից և 75 կմ Թուրքիայից հեռավորության վրա։ Կղզու վրա կա երեք պետություն, որոնցից մեկը՝ Ակրոտիրի և Դեկելիան, հանդիսանում են Մեծ Բրիտանիայի ռազմական բազան Միջերկրական ծովում։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կիպրոս (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Կիպրոս, Տեսակ ...
Կիպրոս | |
---|---|
Տեսակ | կղզի |
Երկիր | Կիպրոս, Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն և Միացյալ Թագավորություն |
Վայր | Միջերկրական ծով |
Երկարություն | 225 կմ |
Լայնություն | 90 կմ |
Մակերես | 9234 կմ² |
Ամենաբարձր կետը | Օլիմպոս |
Բնակչություն | 1 120 489 մարդ |
Փակել
Կիպրոս կղզու վրա է գտնվում նաև Կիպրոսի Հանրապետությունը, որից անկախություն է ուզում ձեռք բերել Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը։ Հյուսիսային Կիպրոսի անկախությունը ճանաչել է բացառապես Թուրքիան։