From Wikipedia, the free encyclopedia
Կլոդ Ռոբեր Ռիշ (ֆր.՝ Claude Robert Rich; փետրվարի 8, 1929[1][2][3][…], Ստրասբուրգ[3][4] - հուլիսի 20, 2017[1][2][3][…], Օրգեվալ[5][4]), ֆրանսիացի դերասան։ Հիմնականում նկարահանվել է կատակերգական ժանրի կինոնկարներում։ Սեզար կինոմրցանակի դափնեկիր է։
Կլոդ Ռիշ | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 8, 1929[1][2][3][…] |
Ծննդավայր | Ստրասբուրգ[3][4] |
Մահացել է | հուլիսի 20, 2017[1][2][3][…] (88 տարեկան) |
Մահվան վայր | Օրգեվալ[5][4] |
Գերեզման | Q110360114? |
Կրթություն | Բարձրագույն ազգային դրամատիկ արվեստների կոնսերվատորիա և Ռենե Սիմոնի դրամատիկական կուրսեր |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրոն | ռոմանական կաթոլիկ |
Մասնագիտություն | դերասան, սցենարիստ, թատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և դրամատուրգ |
Ամուսին(ներ) | Catherine Rich? |
Երեխա(ներ) | Դելֆին Ռիչ և Natalie Rich-Fernandez? |
Պարգևներ և մրցանակներ | |
Կլոդ Ռիշը հաճախել է Շառլ Դյուլենի դերասանական կուրսերին, ի հակառակ ծնողների կամքի, ովքեր ցանկանում էին, որ նա դառնա ապահովագրական գործակալ։ Կուրսերն ավարտելուց հետո Ռիշը ընդունվել է Կոնսերվատորիա։ Կլոդ Ռիշի առաջնախաղը մեծ կինոյում եղել է «Մեծ մանյովրներ» ֆիլմում։ Մինչ 1960-ական թվականների սկիզբը Ռիշը զբաղեցրել է երկրորդ պլանի դերեր, մինչև Ժան Ռենուար նրան առաջաարկեց նկարահանվել «Ամրացված կապրալ» ֆիլմում, որտեղ նրա խաղընկերներն են եղել Ժան Պիեր Կասելը և Կլոդ Բրասյորը։
1963 թվականին Ժորժ Լոտները հրավիրել է Կլոդին՝ նկարահանվելու «Գանգստեր հորեղբայրները» ֆիլմում։ Այնուհետև նկարահանվել է Միշել Դևիլի «Այս երեկո կամ երբեք», Ժյուլեն Դյուվիվյեի «Սատանան և տասը պատվիրանները» և Ժան Պիեռ Մոկի «Մարգարտածաղկի զինակիցները» ֆիլմերում։
Միևնույն ժամանակ Ռիշը շարունակել է խաղալ թատերական ներկայացումներում, որոնց մի մասը գրել էր ինքը։
1980-ական թվականներին դերասանը ընդունել է միայն այն դերերի մարմնավորման առաջարկը, որոնց սցենարը գրավել է նրան։ 1992 թվականին արժանացել է Սեզար կինոմրցանակի՝ Էդուար Մոլինարոյի «Ընթրիք» ֆիլմի համար։
2000-ականներից սկսած սկսել է նկարահանվել է երկրորդ պլանի դերերում։ Նա նկարահանվել է «Դ'Արտանյանի դուստրը», «Սուրբ ծննդյաн կարկանդակ», Աստերիքսն ու Օբելիքսը։ Առաքելությունը՝ Կլեոպատրա և այլ ֆիլմերում։
2008 թվականին դերասանը «Աստծո վրա հույս դիր, իսկ ինքդ մի սխալվիր» ֆիլմի համար դարձյալ նոմինացվել է Սեզար կինոմրցանակի։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.