Կոբուրգ
From Wikipedia, the free encyclopedia
Կոբուրգ (գերմ.՝ Coburg), քաղաք Գերմանիայի կենտրոնական մասում՝ Իտց գետի ափին (Մայնի վտակ)։ Գտնվում է Վերին Ֆրանկոնիայում՝ Բավարիայի հյուսիսում։ Բնակչությունն ավելի քան 41 հազար մարդ է։ Մինչև 1918 թվականը Կոբուրգը Սաքսոն Կոբուրգ Գոթա պետության դուքսերի նստավայրն էր (այդ արքայատոհմի ներկայացուցիչները կառավարում էին Եվրոպայի մի քանի այլ պետություններ ևս)։ Կոբուրգում է գտնվում Գերմանիայի՝ մեծությամբ երկրորդ ամրոցը՝ Ֆեստեն, որը պահպանվել է մինչ օրս և հայտնի է նաև «Ֆրանկոնիայի թագ» անվամբ։ Կոբուրգում է գտնվում գերմանական խոշորագույն ապահովագրական ընկերություններից մեկը՝ HUK-Coburg–ը։ Կոբուրգի համալսարանում (Hochschule Coburg) ուսանում է ավելի քան 3500 ուսանող։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոբուրգ (այլ կիրառումներ)
Քաղաք | |||
---|---|---|---|
Կոբուրգ | |||
Coburg | |||
| |||
Երկիր | Գերմանիա | ||
Երկրամաս | ԲավարիաԲավարիա | ||
Ներքին բաժանում | Beiersdorf?, Bertelsdorf?, Cortendorf?, Creidlitz?, Ketschendorf?, Lützelbuch?, Neu- und Neershof?, Neuses?, Rögen?, Scheuerfeld?, Seidmannsdorf? և Wüstenahorn? | ||
Օբերբուրգոմիստր | Նորբերտ Քասթներ | ||
Առաջին հիշատակում | 1056 | ||
Մակերես | 48,30 կմ² | ||
ԲԾՄ | 292 մ | ||
Բնակչություն | 41076 մարդ (2010) | ||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 09561 | ||
Փոստային ինդեքս | 96450 | ||
Փոստային դասիչ | 96450 | ||
Ավտոմոբիլային կոդ | CO | ||
Պաշտոնական կոդ | 09 4 63 000 | ||
Պաշտոնական կայք | stadt.coburg.de | ||
| |||
Վարչական առումով՝ Կոբուրգը չի մտնում շրջանի ենթակայության տարածքի մեջ (Kreisfreie Stadt), ինչը սովորական պիտի համարվի Գերմանիայի վարչական բաժանման պայմաններում։ Կոբուրգը (Kreisstadt) նույնանուն շրջանի (Landkreis) կենտրոնն է, որ գտնվում է Վերին Ֆրանկոնիայի շրջանում՝ Բավարիա երկրամասում։