Կոգիլնիկ
From Wikipedia, the free encyclopedia
Կոգիլնիկ (ռում․ Cogîlnic, Կոգիլնիկ կամ Կունդուկ) - Մոլդավիայում և Ուկրաինայի Օդեսայի շրջանում գտնվող գետ։
Կոգիլնիկ | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 243 |
Ավազանի մակերես | 3910 կմ² |
Ավազան | 3910 կմ² |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Ciuciuleni? |
Գետաբերանի տեղակայում | Սասիկ |
Կոորդինատներ | 45°48′07″ հս․. լ. 29°40′12″ ավ. ե.HGЯOL |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Q12153226?, Chaga River?, Dzhallar?, Chylihider?, Q12081296? և Kahach River? |
Երկիր | Ուկրաինա, Մոլդովա |
Երկրամաս | Օդեսայի մարզ |
Կոգիլնիկը սկիզբ է առնում Նիսպորենական շրջանում, անցնում է Մերձսևծովյան դաշտավայրով և ընկնում է Սասիկ ծովածոցը, որը կապված է Սև ծովի հետ։ Վերևի հոսքը և ջրհավաքի մոտ 50 %-ը գտնվում է Մոլդովիայի տարածքում, իսկ մյուս մասը՝ Օդեսայի շրջանում։ Գետի երկարությունը՝ 243 կիլոմետր է, իսկ իր ջրհավաք ավազանի մակերեսը 3910 կմ²։ Գետը երբեք ամբողջովին չի չորանում, որովհետև իր մեջ թափվում են շատ աղբյուրներ։
Կոգիլնիկ գետի վրա տեղակայված են՝ Հնչեշտ, Չիմշիլիա, Բեսսարբակա և Արցիզ քաղաքները։ Հոսքի ընդհանուր ուղղությունը դեպի հարավ-հարավարևելք է և միայն Չագա և Չիլիգիդերա գետերի գետաբերանների միջև՝ հոսքի ուղղությունը դեպի արևելք է։ Կոգիլնիկը հոսում է լայն խոռոչում, գարնանը ջրառատ է և փոթորկոտ, իսկ ամռանը ջրով աղքատ է։
Խնչեշտի միջին ամսական հոսքի նորմը՝ 0,30 մ³/վ է, բացարձակ 6,47 մ³/վ առավելագույնով (1962 թ․) և բացարձակ 0,006 մ³/վ նվազագույնով (1964 թ․)։