Կոճապղպեղ
From Wikipedia, the free encyclopedia
Գետնախնձոր (լատին․՝ Zingiber officinale), արևադարձային բազմամյա բույս։ Հայրենիքը Հարավարևելյան Ասիան է։ Վերգետնյա ընձյուղի բարձրությունը մինչև 1 մ է, տերևները նշտարաձև են, ծաղկաբույլը՝ մանուշակագույն։ Կոճղարմատը մսալի է, հաճելի հոտով, պարունակում է 1,2-3 % եթերայուղեր։ Խոնավասեր է, լավ աճում է խոնավ, արևադարձային շրջանների ավազահողերում։ Ունի այրող, կծու համ։ Որպես համեմունք (կոչվում է իմբիր) օգտագործվում է խոհարարության, ինչպես նաև սննդարդյունաբերության մեջ (մուրաբաներ, լիկյորներ պատրաստելիս)։
Կոճապղպեղ | |
Կոճապղպեղ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Իմբիրածաղկավորներ (Zingiberales) |
Ընտանիք | Իմբիրազգիներ (Zingiberaceae) |
Ցեղ | Zingiber |
Տեսակ | Կոճապղպեղ (Z. officinale) |
Միջազգային անվանում | |
Zingiber officinale Roscoe, 1807 | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Տվյալների անբավարարություն |