Կոնչերտո գրոսսո
From Wikipedia, the free encyclopedia
Կոնչերտո գրոսսո (իտալ.՝ concerto grosso՝ մեծ կոնցերտ), 17-18-րդ դարերում անսամբլային-նվագախմբային երաժշտության ժանր, հիմնված մենանվագ մի խումբ նվագարանների (կոնցերտինո) և ողջ անսամբլի կամ նվագախմբի (ռիպիենո, տուտտի) հակադրության վրա։ Կոնցերտի տարատեսակն է։ Ծնունդ է առել 17-րդ դարում, Իտալիայում, մենանվագ կոնցերտի հետ գրեթե միաժամանակ։ Սկզբում կոնցերտինոն ընդգրկում էր երկու ջութակի ու թավջութակի նվագամասերը և գեներալ բասը (տրիո-սոնատի կազմը)։ Կոնչերտո գրոսսոները բաղկացած էին տարբեր քանակի (4-7) մասերից, հետագայում լարայինների հետ օգտագործվեցին նաև փողային նվագարաններ, հաստատվեց եռամաս (արագ-դանդաղ-արագ) ձևը։ Կոնչերտո գրոսսոներ են գրել Իտալիայում՝ Ա. Կորելլին, Ջ. Տորելլին, Անտոնիո Վիվալդին, Գերմանիայում՝ Գ. Տելեմանը, Յոհան Սեբաստիան Բախը, Գ. Հենդելը։ Հինավուրց ժանրի վերածնման արտահայաությունն էին Մ. Ռեգերի, Է. Կշենեկի, Ի. Ստրավինսկու կոնչերտո գրոսսոները (20-րդ դար)։