Կոպելիա (բալետ)
From Wikipedia, the free encyclopedia
«Կոպելիա» (ամբողջական անվանումը «Կոպելիա, կամ կապուտաչյա գեղեցկուհի», ֆր.՝ Coppélia), Ֆրանսիացի կոմպոզիտոր Լեո Դելիբի կատակերգական բալետը։ Լիբրետոն գրել են Շ. Նյուիտերը (Charles Nuitter) և ներկայացման բալետմաստեր Սեն Լեոնը` ըստ Էռնստ Հոֆմանի «Ավազե մարդը» նովելի։ Բալետի պրեմիերան կայացել է Փարիզի օպերայում («Գրանդ օպերա»), 1870 թվականի մայիսի 25-ին, Նապոլեոն III-ի և նրա տիկկնոջ` կայսրուհի Եվգենյայի ներկայությամբ։ Առաջին կատարողներն էին. Ջուզեպինա Բոցակի՝ Սվանիլդա, Էժենի Ֆիոկր՝ (տրավեստի) Ֆրանց, Դոտի՝ Կոպելիուս, նկարիչներ՝ Շ. Կամբոն, Է. Դեպլետեն Լավաստր (դեկորացիա), Պ. Լորմե (զգեստներ)։ Բալետն լայնորեն հայտնի է, այն շարունակ բեմադրվում է աշխարհի շատ թատրոններում։
Արագ փաստեր Կոպելիա, Տեսակ ...
Կոպելիա | |
---|---|
Տեսակ | բալետ |
Խորեոգրաֆ | Arthur Saint-Léon? և Ջորջ Բալանչին |
Կոմպոզիտոր | Լեո Դելիբ |
Առաջին ներկայացում | մայիսի 25, 1870 |
Coppélia Վիքիպահեստում |
Փակել