Կոռոզիա
From Wikipedia, the free encyclopedia
Կոռոզիա (от լատին․՝ corrosio - «կոռոզիա, քայքայում»), մետաղների և դրանց համաձուլվածքների, մետաղների քայքայումն արտաքին միջավայրի ազդեցությամբ, դրանց մակերեսին տեղի ունեցող քիմիական, կենսաքիմիական և էլեկտրաքիմիական պրոցեսների պատճառով։ Կոռոզիայի ժամանակ տեղի են ունենում օքսիդացման–վերականգնման ռեակցիաներ։ Դրա ամենացայտուն օրինակը երկաթի ժանգոտումն է։
Կոռոզիան կարող է կամուրջների ավերման, շինությունների փլուզման և զանազան վթարների պատճառ դառնալ։ Կոռոզիայից բոլոր մետաղների (արդյունահանվող և օգտագործվող) տարեկան կորուստը մոտ 1-1,5% է։ Կոռոզիայի պատճառը մետաղից և արտաքին (կոռոզիոն) միջավայրի բաղադրիչներից կազմված համակարգի թերմոդինամիկական անկայունությունն է, որի չափը փոխազդեցության ժամանակ անջատվող ազատ էներգիան է։ Կոռոզիան ինքնաբերաբար ընթացող պրոցես է։ Կոռոզիայի ենթարկվող մետաղներն անցնում են կայուն վիճակի՝ օքսիդների, սուլֆիդների, կարբոնատների և այլ միացությունների ձևով։ Մետաղների կոռոզիան լինում է՝
- քիմիական,
- կենսաքիմիական,
- էլեկտրաքիմիական