Կորեական պատերազմ
From Wikipedia, the free encyclopedia
Կորեական պատերազմ, կոնֆլիկտ Հարավային և Հյուսիսային Կորեաների միջև։ Տևել է 1950 թվականի հունիսի 25-ից 1953 թվականի հուլիսի 27-ը (չնայած պատերազմի պաշտոնական ավարտ հայտարարված չէ)։
Կորեական պատերազմ | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Սառը պատերազմ | |||||||||||||
| |||||||||||||
Հակառակորդներ | |||||||||||||
Հարավային Կորեա ՄԱԿ՝ |
Չինաստան Հյուսիսային Կորեա | ||||||||||||
Հրամանատարներ | |||||||||||||
Լի Սըն Ման Դուգլաս ՄաքԱրթուր Մեթյու Ռիջուեյ Մարկ Կլարկ |
Կիմ Իր Սեն Փակ Հոն Յոն[1] Փենք Դեհուայ | ||||||||||||
Ռազմական կորուստներ | |||||||||||||
ՄԱԿ մահացածներ՝ 40 670 |
Հյուսիսային Կորեա (ԱՄՆ-ի գնահատական)՝ մահացածներ՝ 112 հազ. |
Սառը պատերազմի ժամանակներից այս կոնֆլիկտը հաճախ որակվում էր որպես ԱՄՆ-ի, իր դաշնակիցների և Չինական Ժողիվրդական Հանրապետության ու ԽՍՀՄ-ի միջև պատերազմի հետևանք։ Հյուսիսային կոալիցիայի մեջ էին մտնում Հյուսիսային Կորեան և իր զինված զորքերը, չինական բանակը (քանի որ պաշտոնապես համարվում էր, որ Չինական Ժողովրդական Հանրապետությունը կոնֆլիկտին չէր մասնակցում, չինական կանոնավոր զորքերը կազմում էին այսպես կոչված «Չինական ազգային կամավորներ» միությունը), ԽՍՀՄ-ը, որը նույնպես պաշտոնապես չէր մասնակցում պատերազմին, բայց մեծ մասամբ իր վրա էր վերցրել դրա ֆինանսավորումը, ինչպես նաև չինական զորքերի մատակարարումը։
Ռազմական մեծաթիվ խորհրդատուներ և մասնագետներ Հյուսիսային Կորեայից հետ էին կանչվել մինչ պատերազմի սկսվելը, իսկ պատերազմի ժամանակ նորից մեկնել էին ետ՝ որպես Խորհրդային Միության հեռագրության կոմիտեի անդամներ։ Հարավից պատերազմին մասնակցություն են ունեցել Հարավային Կորեան, Մեծ Բրիտանիան և ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը։