կղզի Ադրիատիկ ծովի խորվաթական մասում, կենտրոնական Դալմաթիայում From Wikipedia, the free encyclopedia
Կորնատ (խորվ.՝ Kornat), կղզի Ադրիատիկ ծովի խորվաթական մասում, կենտրոնական Դալմաթիայում։
Կոռնաթ | |
---|---|
Տեսակ | կղզի |
Մայրցամաք | Եվրոպա |
Երկիր | Խորվաթիա |
Վարչատարածք | Murter-Kornati? |
Երկարություն | 24,8 կմ |
Լայնություն | 2,4 կմ |
ԲԾՄ | 237 մետր[1] |
Մակերես | 32,44 կմ² |
Մասն է | Կոռնաթի և National Park Kornati? |
Ջրլիցի ափին | Ադրիատիկ ծով |
Կղզու մակերեսը՝ 32,44 կմ² է[2], ջրափնյա գծի երկարությունը՝ 68,79 կմ։ Սա ամենախոշոր կղզին է Կոռնաթի կղզեխմբում և մակերեսով 16-րդն Խորվաթիայի բոլոր կղզիների մեջ։ Կղզին ձգված է հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք, նրա երկարությունը 25,2 կմ է, լայնությունը՝ 2,5 կմ։
Կղզին մտնում է Կորնատիի ազգային պարկի մեջ, որը բաղկացած է 89 կղզիներից։
Համաձայն 2001 թվականի մարդահամարի տվյալների, Կորնատում բնակվում էր 7 մարդ, սակայն մշտական բնակչությունը բացակայում է։
Ոչ վաղ անցյալում կղզին, շնորհիվ կորնատյան ողբեգությանության (խորվ.՝ Kornatska tragedija), ստացել է տխուր համբավ, երբ մի խումբ հրշեջներ, ովքեր մնացել էին լքված կղզում 2007 թվականի հրդեհի ժամանակ, հայտնվեցին հրե օղակի մեջ. տասներեք հրշեջներից զոհվել է տասներկուսը (վեցը տեղում մահացել են, յոթը՝ հիվանդանոցում)[3]։ Սա Խորվաթիայի հրդեհային պատմության մեջ անձնակազմի ամենամեծ կորուստ է եղել։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.