Կտցարներ (Limicolae), թռչունների կարգ։ Հայտնի է 189 ապրող տեսակ, որից 75-ը հանդիպում է ԽՍՀՄ-ում, 36-ը՝ նաև ՀԽՍՀ-ում։

Thumb

Արտաքին կառուցվածք

Մանր և միջին չափերի կենդանիներ են, մարմնի երկարությունը՝ 14–62 սմ, քաշը՝ 20–1100 գ։ Կտուցը և ոտքերը երկար են, մատները հիմքում հաճախ միացած են լողաթաղանթով։ Լավ վազում են, լողում, կարող են սուզվել։ Թևերը երկար են, նեղ, թռչում են արագ, պոչը կարճ է։ Կտցար ճնճղուկների փետուրները խիտ են, ոչ վառ գունավորված, ամառային գույնը տարբերվում է ձմեռայինից։

Տարածվածություն

Տարածված են ամենուրեք, չվող են, բնադրում են բաց տարածություններում՝ ծովերի, գետերի, լճերի ափերին, տունդրաներում, տափաստաններում, որոշ տեսակներ՝ անտառներում, թփուտներում։

Սննդառություն

Սնվում են միջատներով, փափկամորթներով, որդերով, ինչպես նաև հատապտուղներով ու սերմերով։

Բնադրում

Բնախույս են, դնում են 2—4 ձու։ Ձագերը ձվից դուրս են գալիս խիտ փետրապատ և շատ շուտ հեռանում։ Մեծ մասը մոնոգամ է, առանձին տեսակներ զույգեր չեն կազմում։ Որոշ կտցարներ (վալդշնեպ, մեծ կտցար են) ունեն արդյունագործական նշանակություն, մի մասն էլ սպորտային որսորդության օբյեկտ են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 671 Thumb


Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.