![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/da/Seal_of_the_Federal_Bureau_of_Investigation.svg/langhy-640px-Seal_of_the_Federal_Bureau_of_Investigation.svg.png&w=640&q=50)
Հետաքննությունների դաշնային բյուրո
From Wikipedia, the free encyclopedia
Հետաքննությունների դաշնային բյուրո, ՀԴԲ (անգլ.՝ Federal Bureau of Investigation, FBI), ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի գերատեսչություն, որը կոչված է հետաքննելու դաշնային օրենսդրության խախտումներն ու ապահովելու երկրի պետական անվտանգությունը։ Հիմնվել է 1908 թվականին։
Արագ փաստեր Հետաքննությունների դաշնային բյուրո Federal Bureau of Investigation, Գործունեության ոլորտ ...
Հետաքննությունների դաշնային բյուրո Federal Bureau of Investigation | |
---|---|
![]() | |
Գործունեության ոլորտ | ահաբեկչություն և պայքար կազմակերպված հանցավորության դեմ |
Տեսակ | հատուկ ծառայություն, ԱՄՆ դաշնային իրավապահ մարմին և ԱՄՆ դաշնային գործակալություն |
Նշանաբան | Fidelity, Bravery, Integrity |
Երկիր | ![]() |
Իրավասություն | ԱՄՆ |
Ստեղծվել է | հուլիսի 26, 1908 |
Հիմնադիր(ներ) | Ջոն Էդգար Հուվեր, Թեոդոր Ռուզվելտ և Չարլզ Ջոզեֆ Բոնապարտ |
Գլխամաս | Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ և Ջ․ Էդգար Հուվերի անվան շենք, Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ |
Միրջին թվակազմը | 35 104 մարդ (հոկտեմբերի 31, 2014)[1] |
Ղեկավար | Քրիստաֆոր Ռեյ[2] |
Նախագահ | Քրիստաֆոր Ռեյ |
Կայք | fbi.gov(անգլ.) |
![]() |
Փակել
ՀԴԲ արխիվներում պահվում են միլիոնավոր ամերիկացիների դոսյեներ և մոտ 200 միլիոն մարդու մատնահետքեր։ Ունի 20000 մշտական և մեծ քանակությամբ արտահաստիքային (հիմնականում լրատու) աշխատակիցներ, մասնաճյուղեր ԱՄՆ-ի բոլոր նահանգներում և ներկայացուցչություններ մի շարք արտասահմանյան պետություններում։ Բյուրոյի ղեկավարին նշանակում է երկրի նախագահը և հաստատում սենատը։