Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր (ՀԸԳՀ)
From Wikipedia, the free encyclopedia
Հայաստան-Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր (ՀԸԳՀ) (անգլ.՝ Armenia-The EU Comprehensive and Enhanced Partnership Agreement (CEPA)), 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում Հայաստանի և Եվրոպական Միության միջև ստորագրված համաձայնագիր[1][2][3]։
2018 թվականի ապրիլի 18-ին Հայաստանի խորհրդարանը միաձայն վավերացրեց Հայաստանի և Եվրոպական Միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը[4]։