Ալիս (գետ)
From Wikipedia, the free encyclopedia
Ալիս, Ալիոս, Ալիսոս, Ալյուս, Գզըլրմագ, Գզլիրմագ, Գըզըլըրմաք, Լալիս, Խզըըրմախ, Կզըլըրմագ, Կզըլըրմաք, Կզըլիրքակ, Կըզըլիրմակ, Կիզիլիրմակ, Հալիս, Ղզըլըրմաղ, Ղզըլիրմագ, Ղըզըլըրմաղ, Մարասանիտա, Քըզըլըրմաք, գետ Փոքր Ասիայում։ Սկիզբ է առնում Անտիպոնտական լեռների արևմտյան հատվածներից։ Ունի երկու ակունք։ Մեկը սկիզբ է առնում Քկոսդեղաղի ստորոտից, իսկ մյուսը՝ մեծը՝ Անտիպոնտական և Անտիտավրոսյան լեռնահամակարգերի սահմանագլխից՝ Կըզըլդաղի ստորոտից։ Այս գետը երկաթահանքերով և կարմիր հողերով հարուստ լեռներից բխելու պատճառով ունի կարմիր և պղտոր ջուր։ Այն Փոքր Ասիայի Սև ծովը թափվող ամենամեծ և ջրառատ գետն է։ Սկզբում հոսելով դեպի հարավ-արևմուտք, ոռոգում է Զարա և Սբաստիա քաղաքների շրջանները, ապա ներառելով շատ վտակներ հասնում է Անկարայի մարզ։ Առանց թեքվելու հասնում է մինչև Յարաբուզուն և Կեսարիայից ոչ հեռու Յուրկյութ հովիտը։ Այստեղ հանդիպելով Խաջադաղ լեռանը թեքվում է հյուսիս-արևմուտք, հետո հյուսիս, ապա հյուսիս-արևմուտք կազմելով մոտ 250 կիլոմետր ձգվող աղեղ։ Բաֆրա գյուղաքաղաքը անցնելով Սինոպի ծոցի արևելյան ծայրամասում թափվում է Սև ծովը։ Երկարությունը 1182 կիլոմետր է։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալիս (այլ կիրառումներ)
Ալիս | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 1355 կմ |
Ավազանի մակերես | 77 100 կմ² |
Ջրի ծախս | 500 ± 0,001 մ³/վ |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Անատոլիա |
Գետաբերանի տեղակայում | Սև ծով |
Կոորդինատներ | 39°51′12″ հս․. լ. 38°24′27″ ավ. ե.HGЯOL |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Q1207044?, Գյոկիրմակ, Delice River?, Գոնդիո, Q2823842?, Q3012987?, Q3023802?, Q3334048?, Q3357545?, Բրգնիկի ջուր և Բնկորատ |
Երկիր | Թուրքիա |
Աշխարհագրական տեղադրություն | Փոքր Ասիա |