Համակարգչային ցանց
From Wikipedia, the free encyclopedia
Ցանց եզրույթով են անվանում համակարգիչների և այլ ցանցային սարքավորումների ամբողջական համագումարը, որոնք փոխկապակցված են և կարող են տեղեկատվություն փոխանցել միմյանց այդ միջավայրում։ Սա ցանցի ընդհանուր նկարագրությունն է։ Կապված միջավայրի որակից, տվյալների փոխանցման համար կարող են օգտագործվել ինչպես մալուխային, այնպես էլ անլար տեխնոլոգիաներ (wi fi)։
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Ցանցերը հիմնականում լինում են երեք տեսակ
- Լոկալ (Local Area Network-LAN) սրանք հիմնականում ոչ մեծ ցանցերն են և կապակցում են սարքերը սահմանափակ տարածքում, օրինակ՝ տանը կամ մի քանի աշխատասենյակների միջև։ Այն սովորաբար ներառում է համակարգիչներ և համօգտագործվող ռեսուրսներ, ինչպիսիք են տպիչները
- Մունիցիպալ (Metropolitan Area Network-MAN) քաղաքային չափերի ցանցեր
- Գլոբալ (Wide Area Network-WAN) ցանցեր որոնք ներառում են աշխարհագրական մեծ չափերի տարածքներ՝մայրցամաքներ, քաղաքներ և այլն