Համայնք (Ֆրանսիա)
From Wikipedia, the free encyclopedia
Համայնքը Ֆրանսիայում վարչական բաժանման մակարդակ է։ Ֆրանսիայում համայնքները պատմականորեն հիմնված են աշխարհագրական համակնքների կամ գյուղերի վրա, որոնք ունեին բնակչության որոշակի մակարդակ և աշխարհագրորեն տարանջատված էին այլ բնակավայրերից։ Համայնքները Ֆրանսիայի վարչական բաժամնան մեջ գտնվում են չորրորդ մակարդակում։
Ֆրանսիայում համայնքները կարող են լինել քաղաքի տեսքով 2,2 միլիոն բնակչությամբ ինչպես Փարիզն է, կամ ավանի տեսքով 10.000 բնակչությամբ, կամ 10 հոգանոց բնակավայր։ Համայնքները հիմնված են նախկինում գոյություն ունեցած գյուղերի վրա իրեն տեղական կառավարությամբ։ Բոլոր համայնքները ունեն անվանումներ և իրենց տեղական կառավարության ղեկավարներ, ովքեր ընտրվում են համայնքի ազգաբնակչության կողմից։