From Wikipedia, the free encyclopedia
Համիդ Հասան օղլի Սուլթանով, (ադրբ.՝ Həmid Həsən oğlu Sultanov, 1889-1939), ադրբեջանցի հեղափոխական, քաղաքական գործիչ, Ադրբեջանում խորհրդային ռեժիմի հաստատման աջակից, ԽՄԿԿ անդամ (1907)։
Համիդ Սուլթանով ադրբ.՝ Həmid Həsən oğlu Sultanov | |
---|---|
Ծնվել է | մայիսի 26, 1889 |
Ծննդավայր | Şınıx, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունվարի 21, 1938 (48 տարեկան) |
Մահվան վայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, ֆունկցիոներ, պետական ծառայող և communist |
Ամուսին | Այնա Սուլթանովա |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Hamid Sultanov Վիքիպահեստում |
1909-1913 թվականներին սովորել է Լայպցիգի պոլիտեխնիկական ինստիտուտում։ Եղել է «Հումմեթ» բոլշևիկյան կազմակերպության ղեկավարներից, կոմիտեի անդամ։ 1918 թվականին կռվել է մուսավաթական խռովարարների դեմ, եղել է հակասովետական բանդաների դեմ պայքարի գծով արտակարգ կոմիսար։ Աստրախանում մասնակցել է սպիտակ գվարդիականների դեմ մղվող կռիվներին։ 1919 թվականին ընտրվել է Կովկասյան երկրային կոմիտեի անդամ, Ադրբեջանի կոմկուսի I համագումարում՝ Կենտրոնական կոմիտեի անդամ, Ադրբեջանում սովետական կարգեր հռչակվելուց հետո՝ ռազմական հեղաշրջական կոմիտեի անդամ։ Գյանջայում (Գանձակ) մուսավաթական ապստամբության ճնշման գործում ցուցաբերած արիության համար պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով։
Սուլթանովը կուսակցական և պետական ղեկավար աշխատանք է տարել ԱԽՍՀ-ի մի շարք ժողկոմատներում։ Ընտրվել է Ադրբեջանի կոմկուսի Կենտրոնական կոմիտեի, Անդրկովկասյան Երկրային կոմիտի, ԱԽՍՀ-ի, ԱՍՖՍՀ-ի, ԽՍՀՄ-ի կենտրոնական գործնական կոմիտեների անդամ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.