Համր կինո
From Wikipedia, the free encyclopedia
Համր ֆիլմ, կինեմատոգրաֆիայի ընդունված անվանումը իր ստեղծման առաջին տասնամյակներին, երբ կինոնկարները էկրան էին բարձրանում առանց համահունչ ձայնի։ Հատկապես ձայնագրման և նրա համահունչ վերաարտադրման տեխնիկապես անհնար լինելը առավել կարևոր պատճառ հանդիսացավ, որոշելու կինոնկարների գեղարվեստական յուրահատկությունը այդ ժամանակ։
Հնչեղ խոսքի բացակայությունը խթան հանդիսացավ պատկերի արտահայտչական հնարավորությունների որոնման համար։ Ձայնի պակասը բերեց բարդ սյուժեն «համր» ներկայացնելու ձևեր, առաջացան տիտրերը, դերասանական խաղում առաջ եկավ յուրահատուկ մնջախաղի տեսակ։
1920-ականների սկզբին համր կինոն արդեն ուներ մի շարք արտահայտչական միջոցներ, որոնք նպաստեցին կինեմատոգրաֆիայում մի քանի զուգահեռ ուղղությունների առաջացմանը։ Առավել ազդեցիկ էին գերմանական կինոէքսպրեսիոնիզմը (Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրմաու, Ֆրից Լանգ, Պաուլ Լենի և ուրիշներ), ամերիկյան պատմողական դպրոցը (Դեյվիդ Գրիֆիթ, Թոմաս Ինս և ուրիշներ) և խորհրդային գեղարվեստա-վավերագրական դպրոցը (Դզիգա Վերտով)։