Հայաստանի Հանրապետության նախագահ
From Wikipedia, the free encyclopedia
Հայաստանի Հանրապետության նախագահը պետության գլուխն է։ Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը։ Հանրապետության նախագահը Հայաստանի Հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորն է։
Արագ փաստեր Հայաստանի Հանրապետության Նախագահ, Տիտղոս ...
Հայաստանի Հանրապետության Նախագահ
| |
---|---|
Հայաստանի նախագահի դրոշը | |
Պաշտոնավարում է՝ Վահագն Խաչատուրյան | |
Տիտղոս | Պարոն Նախագահ (ոչ պաշտոնական) Մեծարգո (պաշտոնական) |
Նստավայր | ՀՀ Նախագահի նստավայր |
Պաշտոնավարման ժամկետ | Հինգ տարի երկրորդ ժամկետով վերընտրվելու հնարավորությամբ |
Անդրանիկ պաշտոնավար | Լևոն Տեր-Պետրոսյան |
Ձևավորում | Հայաստանի Սահմանադրություն 1991 նոյեմբերի 11 |
Աշխատավարձ | 15 873 600 դրամ |
Կայք | president.am |
Փակել
Հանրապետության նախագահն անձեռնմխելի է։ Հանրապետության նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար։ Իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար Հանրապետության նախագահը կարող է պատասխանատվության ենթարկվել իր լիազորությունների ավարտից հետո։
Նախագահի պաշտոնը 2022 թվականի մարտի 13-ից զբաղեցնում է Վահագն Խաչատուրյանը[1]։